Անտառների նշանակություներ մեր կայքում

Անտառէկոհամակարգկենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է[1]։

Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ[6]։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։ Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։ Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներն անվանում են նոսրանտառներ։

Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառներ, տարբեր տեսակներից, օր.՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառներ։ Կախված կարևորագույն բույսերի կենսաբանական առանձնահատկություններից՝ տարիք, ֆիզիկաաշխարհագրական պայմաններ, անտառները լինում են մի քանի շարահարկերով։ Այդ շարահարկայնությունը վառ արտահայտված է հատկապես խոնավ հասարակածային անտառներում։ Հարկերը կարող են ձևավորվել մեկ, երկու և ավելի տեսակի կենսաբանական ձևերից։

Ձնծաղիկ 

Ըստ՝ Հանս Քրիստիան Անդերսենի 

Ձմեռ էր։ Սառն էր օդը, և ուժեղ քամի էր փչում։ Հողի ու ձյան տակ, պարուրված իր սոխարմատի մեջ, ծվարել էր մի ծաղիկ։ Այստեղ տաք էր։  

Մի օր էլ անձրև եկավ։ Ջուրը ձյան ծածկոցի միջով անցավ հողի մեջ ու հասավ ծաղկին։ Շուտով ձյան միջով եկավ նաև արևի մի շող։ 

– Նե՛րս եկ,- ասաց ծաղիկը։ 

– Չեմ կարող,- ասաց արևի շողը,- ես դեռ ուժ չունեմ։ Ամառը կգա, և ես կզորեղանամ։ 

– Ե՞րբ է գալու ամառը,- հարցրեց ծաղիկը և կրկնում էր իր հարցն ամեն անգամ, երբ արևի մի նոր շող իրեն էր հասնում։ 

Բայց ձյունը դեռ շատ բարձր էր կանգնած երկրի վրա, իսկ ջրերը դեռ ծածկված էին սառույցով։ 

– Ի՜նչ երկար է տևում, ի՜նչ տաղտկալի է սպասումը,- մտածում էր ծաղիկը,- ես արդեն ուզում եմ արևին «բարի լույս» ասել։ 

Վերջապես եկան արևի զորեղ շողերը։ 

– Դո՛ւրս եկ, ծաղիկ, բարի՛ գալուստ,- երգում էր ամեն մի շող, և ծաղիկը սկսեց աճել ու ձյան միջով դուրս եկավ լույս աշխարհ։ Նրա գլխիկը ձյան պես սպիտակ էր՝ կանաչ գծիկներով զարդարված։ 

– Հրաշալի՜ ծաղիկ,- երգում էին շողերը,- դու առաջինն ես, դու պետք է գարուն բերես դաշտ ու անտառին, սիրելի՛ ծաղիկ, մի սիրուն գարուն։ Ձյունը կհալվի, և ամենուրեք կանաչ կլինի։ 

Ու կանգնեց ծաղիկը՝ կանաչ գծիկներով իր սպիտակ զգեստը հագին, քնքուշ ու դալուկ, բայց զորեղ իր պատանեկան գեղեցկությամբ։ 

Նա ամառ էր երազում։ Բայց դեռ հեռու էր ամառը։ Արևը հաճախ չէր շողում, սառը քամիները էին փչում։ 

– Դու վաղ ես եկել,- շշնջում էին քամին ու անձրևը,- քո ժամանակը դեռ չի եկել։ 

Սառնամանիք էր։ Արևի ոչ մի շող չկար։ Բայց ծաղիկն ավելի ուժեղ էր, քան ինքը նույնիսկ կարծում էր։ Նա հավատում էր ամռան գալուն։ Ամառը պետք է գար։ Ձնծաղիկն իր գեղեցիկ զգեստով կանգնել էր սպիտակ ձյան մեջ ու սպասում էր նրան։ 

Երկնքից ձյան փաթիլներ էին իջնում, ու սառը քամիներ փչում։ 

– Դու կկոտրվես,- ասում էին նրանք։ 

Մի բարի օր էլ պարտեզ եկան մանուկները։ Նրանք տեսան ծաղիկն ու գոչեցին․ 

– Այստեղ մի ձնծաղիկ է բուսնել։ Ինչ լա՜վն է առաջին ծաղիկը։ 

Այս խոսքերը շատ դուր եկան ծաղկին։ Նրանք կարծես արևի ջերմ շողեր լինեին։ Մի փոքրիկ մանկական ձեռք շոյեց նրան, ու կարմիր մանկական շուրթերը համբուրեցին ձնծաղկին։ Շուտով արդեն նա կանգնած էր ջրի մեջ՝ մի տաք սենյակում։ Մանկական սիրուն աչիկները հիացած նրան էին նայում։ 

Եվ ձնծաղիկը մտածեց․ «Ամառը եկավ»։ 

Հարցեր և առաջադրանքներ 

1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

  • _ սոխարմատ – բույսի այն մասը, որը գտնվում է հողի տակ և սնունդ է կուտակում 
  • պարուրված – փաթաթված, շրջապատված 
  • դալուկ – նուրբ, թույլ, փխրուն տեսքով 
  • սառնամանիք – ուժեղ ցուրտ եղանակ 
  • տաղտկալի – ձանձրալի, միօրինակ 

Ջրի մասին

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդքիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Գարնանամուտ 

Համո Սահյան 

Նշենիներն արթնացել, 
Իրար գլխով են անում 
Եվ հրճվում են, որ իրենք 
Առաջինն են արթնանում: 

Ձնծաղիկն է ծիծաղում 
Լացակումած մի թմբից, 
Կարմիր գլխիկն է հանում 
Դաղձը խոնավ իր ճմբից: 

Ցանկապատի մի ճեղքից 
Եղինջն իր աչքն է բանում, 
Ծիլը թեթև ժպիտով 
Ծանր հասկ է խոստանում: 

Ծանոթ խոսքեր է ասում 
Լեզուն բացված մի առու, 
Եվ առուները բոլոր 
Ձայն են տալիս իրարու: 

Հարցեր և առաջադրանքներ 

1․ Բացատրի՛ր տրված բառերը․ 

Գարնանամուտ – գարուն գալիս է և ծաղկում են ծաղիկները 

Հրճվել -ուրախանում են, որ նչվոր բեն է լնում 

Լացակումած – լազում են որովհետեվ տխուր բան են լինում 

Ճումբ – նշանակում են երեխաների և մարկաց ղումբ։ 

2․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները: 

Նշենիներն արթնացել, 
Իրար գլխով են անում 
Եվ հրճվում են, որ իրենք 
Առաջինն են արթնանում: 

Ձնծաղիկն է ծիծաղում 
Լացակումած մի թմբից, 
Կարմիր գլխիկն է հանում 
Դաղձը խոնավ իր ճմբից: 

3․ Գունավորի՛ր գործողություն ցույց տվող բառերը: 

4․ Շարունակիր. 

Երբ գարունը գալիս է,  ծաղիկներ աճում են և ծառեր կանաչում են։ 

Երբ ծառերը ծաղկում են, գարունը գալիս են և ծիտիկները թռչում են։ 

Երբ արևը ժպտումը, տաքե

Present Continuous

I am piaying , reading , swimmimg

You are playing , reading, swimming

He is playing, reading, swimming

She is playing, reading swimming

lt is playing, reading swimming

We are playing, reading swimming

You are playing, reading swimming

They are playing, reading swimming

E. G.

L am piaying with my dog.

My cat is piaying with a dall.

L am feeding my cat she ilkes fish.

Rabbit is jwmping up and down.

My mom is resding an interesting book.

Աչքերի գանգատը


Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց,
ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: – Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի
քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը պտտվում
է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես
7
սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի
հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի
շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես
կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում:
Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին,
որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք
տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք,
ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք
անցնենք թոշակի: – Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն: Իմ աշքեր չեյն կարում մի աշքով դրա համարել բողոքում եմ։
  3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: Ասեմ ամենա գեղեցիկ բանը տեսել եմ, որ գարունի ծաղիկներ ։
  4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր: որ իմ աշքերը լավ են տեսնում և տեսնում եմ բաներ և ուղեղես զարգանում է։

Մայիկագովք

Բարև մայրիկ։ Դու շատ նման ես լուսնին և վարդի։ Ես քեզ շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ սիրում եմ։ Քո նման չկա աշխարում։ Դու միշտ սիրում ես ինձ, ես ել քեզ եմ շատ սիրում։Դու ահավոր շատ գեղեցիկ ես։ Մեր սիրուն մամա։Դու շատ- շատ աշխատասեր ես։😍💜💛🧡

Happy Mothers Day

kind-բարի My mother is kind

beautiuI-գեղեցիկ Hove a beautiful mother

Smart-խելացի My mother is smart

Good-լավ hove a good mom

happy-զվարթ I hAve a hoppy Time with my mom

Ioveiy-քնքուշ My mom is LoveLy

funny-զվարճալի It is funny wit my mom

strong-ոժեղ I wont to be strong mom

carin-հոգատար I wont to be coring like my mom

Hove – hos =ունենալ

  <>

                                                              (հեղինակ՝ Սամուիլ Մարշակց) 

Կար-չկար մի կատու կար։ Նա ապրում էր մեծ ու շքեղ տանը։ Տունը երկհարկանի էր, պատուհանները՝ լայն ու փայլուն, սանդուղքը՝ գեղեցիկ ոլորապտույտ։ Բակում ծաղիկներ էին աճում, իսկ ներսում ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր։ Կատուն շատ էր սիրում իր տունը և հպարտությամբ ցույց էր տալիս բոլորին։ 

Մի օր նա մեծ խնջույք կազմակերպեց։ Տանը լույսերը վառվեցին, սեղանը լցվեց համեղ ուտեստներով։ Եկել էին Այծը, Խոզը, Աքաղաղը, Հավը և ուրիշ կենդանիներ։ Նրանք ներս մտան, հիացան տան գեղեցկությամբ և գովեցին Կատվին։ 

— Ի՜նչ գեղեցիկ տուն ունես,— ասաց Այծը։ 
— Ի՜նչ ճոխություն,— զարմացավ Խոզը։ 

Կատուն ժպտում էր, կարևոր քայլերով շրջում սենյակներում և ուրախանում, որ բոլորը հիանում էին իրենով։ 

Հանկարծ դուռը թակեցին։ Դրսում կանգնած էին երկու փոքրիկ որբուկներ։ Նրանք սառած էին ու քաղցած։ 

— Մորաքույր Կատու,— խնդրեցին նրանք,— մեզ ներս թող, դրսում շատ ցուրտ է։ 

Կատուն նայեց նրանց և ամաչեց հյուրերի առաջ։ Նա չուզեց ընդունել աղքատ ձագերին և վռնդեց նրանց։ 

Փոքրիկները տխուր հեռացան։ 

Խնջույքը շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Հանկարծ խոհանոցից ծուխ բարձրացավ։ Մի կայծ ընկավ վարագույրի վրա, և կրակը սկսեց տարածվել։ Հյուրերը վախեցան և շտապ դուրս փախան։ Կրակը մեծացավ, և շքեղ տունը ամբողջությամբ այրվեց։ 

Առավոտյան Կատուն կանգնած էր մոխրի առաջ։ Նա այլևս տուն չուներ։ 

Նա հիշեց երեկվա խնջույքը և որոշեց օգնություն խնդրել այն կենդանիներից, որոնք այնքան էին հիացել իր տանը։ Սկզբում գնաց Այծի տուն։ Թակեց դուռը, բայց Այծը կիսաբաց արեց այն ու ասաց, թե իր տունը նեղ է, տեղ չունի հյուր ընդունելու։ 

Կատուն հուսահատ քայլերով գնաց Խոզի մոտ։ Խոզը պատուհանից նայեց և շտապ արդարացավ, թե զբաղված է և չի կարող օգնել։ Աքաղաղն էլ իր հերթին պատճառ բերեց, թե գիշերը անհանգիստ կլինի։ Այդպես բոլոր երեկվա հյուրերը հերթով փակեցին իրենց դռները Կատվի առաջ։ 

Տխուր ու հոգնած Կատուն կանգ առավ ճանապարհի եզրին։ Նա այլևս չգիտեր, թե ուր գնալ։ Հանկարծ հիշեց փոքրիկ ձագերին, որոնց ժամանակին վռնդել էր։ Ամաչելով, բայց հույսով, նա գնաց նրանց փոքրիկ տնակը։ 

Ձագերը տեսան Կատվին և առանց վարանելու բացեցին դուռը։ 
— Մորաքույր Կատու, ներս արի,— ասացին նրանք։ 

Տունը փոքր էր, կահույքը՝ համեստ, բայց ներսում տաքություն ու խաղաղություն կար։ Կատուն նստեց օջախի մոտ, ձեռքերը տաքացրեց և երկար ժամանակ լուռ մնաց։ Նա հասկացավ, որ իսկական ջերմությունը շքեղությունից չէ, այլ բարի սրտից։ 

Նա ներողություն խնդրեց ձագերից և շնորհակալություն հայտնեց նրանց։ Այդ օրվանից նրանք միասին ապրեցին, աշխատեցին ու օգնեցին միմյանց։ Քիչ-քիչ նրանք նոր տուն կառուցեցին։ Այն մեծ չէր, բայց ամուր էր և լի սիրով։